Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 17-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 17-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կկայանա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Երևանում կանցկացվի Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը: Հայաստան կժամանեն կրթության որակի ապահովման 100-ից ավել հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքները կսկսի «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Զեկույցներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում կբացվի նոր բաժանմունք: Այնուհետև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը կստորագրեն հուշագիր:

Ֆիլմի պրեմիերա Երևանում: «Ավրորա» ֆորումի շրջանակներում հանդիսատեսին կներկայացվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը:

Արամ Խաչատրյան համերգասրահում գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

«Հոկտեմբերի 20-ին Երևանում կկայանա Noah Street Football Cup 2019 փողոցային ֆուտբոլի առաջնությունը: Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]