Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

ԱՄՆ-ը հրաժարվել Է Թուրքիայի հետ հետախուզական տեղեկատվություն փոխանակել ԻՊ-ի շուրջ. Spiegel

ԱՄՆ-ը հրաժարվել Է Թուրքիայի հետ հետախուզական տեղեկատվություն փոխանակել ԻՊ-ի շուրջ. Spiegel

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել Է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ եւ տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է Spiegel-online գերմանական հրատարակությունը:

Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն, Պենտագոնը այդ մասին կարգադրել Էր դեռ հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում զգուշանում են, որ Անկարան տրամադրվող տեղեկատվությունը քրդերի դեմ կօգտագործի Սիրիայի հյուսիս-արեւելքում: ԳԴՀ-ի զինվորական շրջաններում ԱՄՆ-ի քայլը որակել են «ապտակ» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Փաստորեն ԱՄՆ-ը, մասնագետների կարծիքով, ոչ պաշտոնապես Անկարային բացառել Է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայից:

Ինչպես գրում Է Spiegel-ը, Գերմանիայի զինված ուժերը, որոնք հետախուզական թռիչքներ են կատարում Սիրիայի եւ Իրաքի տարածքի վրա, Թուրքիայի նկատմամբ անվստահության պատճառով այլեւս կոալիցիային չեն տրամադրում Tornado ինքնաթիռներից արված կադրերը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ