1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը չի բացառել, որ իր առաջիկա այցն ԱՄՆ չի կայանա

Էրդողանը չի բացառել, որ իր առաջիկա այցն ԱՄՆ չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ նոյեմբերին նախատեսվող իր այցը ԱՄՆ չի կայանա այն դեպքում, երբ հոկտեմբերին ՌԴ պլանավորված այցի հարցում խնդիրներ չկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստան իմ այցի հարցում ոչ մի բացասական բան չկա եւ, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա: Ինչ վերաբերում Է ԱՄՆ իմ այցին, ապա դա մենք կգնահատենք այն բանից հետո, երբ բանակցություններ կանցկացվեն ամերիկյան պատվիրակության հետ, որը ժամանելու Է այստեղ, որովհետեւ բանավեճերը, որոնք տեղի են ունենում Կոնգրեսում եւ վերաբերում են անձամբ ինձ, իմ ընտանիքին, իմ գործընկեր նախարարներին, մեծ անարգանք Է Թուրքիայի Հանրապետությանը»,-ասել Է Էրդողանը լրագրողներին: Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն Է, որը պետք Է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները: ԱՄՆ-ը դատապարտել Է Թուրքիայի գործողությունները, իսկ եվրոպական երկրները կոչ են արել Անկարային անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ եւ վիժեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքները: Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]