Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնը ԵՄ-ին Է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը

Լոնդոնը ԵՄ-ին Է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կողմը Եվրամիությանն Է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իր պատրաստած քաղաքական հռչակագրի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին բրիտանական խտորհրդարանում հայտնել Է Brexit-ի հարցերի նախարար Սթիվեն Բարքլին:
«Մենք քաղաքական հռչակագրի նախագծի տեքստը ԵՄ-ին ենք փոխանցել մնացած մի շարք հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում»,-ասել Է նախարարը: «Երկրի համար լավագույն լուծումը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի սահուն ու կանոնակարգված դուրս գալն Է գործարքով: Ուստի բանակցորդների մեր թիմը ներկայում աշխատում Է, որ նման լուծումը հնարավոր դառնա: Մենք կարծում ենք, որ երկուստեք բավարար քաղաքական կամք կա դրան հասնելու համար»,-հավելել Է նա:
Բարքլին նաեւ հավաստել Է, որ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ գործարք չկնքվի մինչեւ հոկտեմբերի 19-ը, վարչապետ Բորիս Ջոնսոնը նամակ կուղարկի Եվրամիությանը Brexit-ի հետաձգման խնդրանքով` այն օրենքին համապատասխան, որն ավելի վաղ ընդունվել Է բրիտանական խորհրդարանի կողմից:
Մինչդեռ բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը: Բրիտանացի ձեռնարկատերերի միավորման նամակում, որն ստորագրել Է 290 գործարար, կազմակերպության ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջել են երաշխավորել Brexit-ը նշված ժամկետում:
«Երկարացումը կբերի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի ընդմիշտ, եւ թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքը կդառնա առկախված խորհրդարանը՝ Brexit-ի հետագա ձգձգմամբ եւ Էլ ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան քանիցս փոխզիջման Է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում: Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք Է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,-ասված Է նամակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]