Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում կինը ծննդաբերել Է 75 տարեկանում

Հնդկաստանում կինը ծննդաբերել Է 75 տարեկանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ռաջաստանի նահանգի բնակչուհի Պրաբհա Դեւին ծննդաբերել Է 75 տարեկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ կինը եւ նրա 80-ամյա ամուսինը երեխային սաղմնավորել են ԷԿՕ-ի ընթացակարգի օգնությամբ: Աղջիկը ծնվել Է չհասունացած՝ հղիության 30-րդ շաբաթում:

Նրա քաշը 700 գրամից պակաս Էր: Բժիշկների խոսքով՝ իրենք ստիպված են եղել հարկադրական կեսարյան հատում կատարել, քանի որ մոր տարիքը թույլ չԷր տալիս ծննդաբերել բնական ճանապարհով: Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածնին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Բժիշկները նշում են, որ այժմ աղջկա վիճակը կայունացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]