Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ մամուլի հոբելյանին լրագրողները ծաղիկների խոնարհեցին Հարություն Շմավոնյանի հուշարձանին

Հայ մամուլի հոբելյանին լրագրողները ծաղիկների խոնարհեցին Հարություն 
Շմավոնյանի հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ մամուլի 225-ամյա հոբելյանի կապակցությամբ մի խումբ լրագրողներ և ուսանողներ ծաղիկներ դրեցին հայերեն առաջին պարբերականի` «Ազդարար»-ի հիմնադիր Հարություն Շմավոնյանի հուշարձանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր Մարտիկ Սարգսյանն ասաց, որ այսօր «Ազդարար»-ի հիմնական սկզբունքը հայապահպանությունն է և սփյուռքի կյանքի լուսաբանումը:

«Վերահիմնադրվելուց հետո «Ազդարար»-ը հրատարակվում էր Կալկաթայում: Այն տպագրել ենք հայերեն, անգլերեն, իսպաներեն ու արաբերեն: Այժմ հանդեսը լույս է տեսնում Հայաստանում: Չնայած մամուլում այսօր հեղափոխություն է, մենք շարունակում ենք պահպանել այն ավանդույթները, որոնք ունի հայ մամուլը: Մամուլն անկոտրում է և միշտ կծառայի հասարակությանը»,-ասաց Սարգսյանը:

Հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանի խոսքով` հայ մամուլի հիմքը, որը դրել է Հարություն քահանա Շմավոնյանը որպես «Ազդարար»-ի խմբագիր, շատ սկզբունքներով պահպանվում է մինչ օրս: Նա շեշտեց, որ «Ազդարար»-ը ազգային-ազատագրական գաղափարներ տարածող հանդես է, այն նաև միտված է գրականության, արվեստի լուսաբանմանը:

«Այսօր մենք ոչ միայն հետ, այլև առաջ պետք է նայենք: Պետք է  կարողանանք մի կողմից գնահատել մեր մամուլի անցած ճանապարհը, մյուս կողմից նախանշել, թե ինչ զարգացումներ ենք տեսնում ԶԼՄ-ների ապագայի համար: Մեր օրերում երևան է եկել նոր տեխնոլոգիաներով հարուստ մամուլը, բայց անհրաժեշտ է պահպանել ավանդական մամուլի հիմունքները»,-ընդգծեց Երիցյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հարություն Շմավոնյանի քանդակի հեղինակ  քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն էլ պատմեց` երբ աշխատել է արձանի վրա, ձեռքի տակ Շմավոնյանի ընդամենը մեկ լուսանկար է եղել: «Լուսանկարում եկեղեցական մարդու կերպար էր:  Ուսումնասիրելով Շմավոնյանի կյանքն ու գործունեությունը` ցանկացա ընտանիք կորցրած մարդուն, որն իր նպատակը դարձրեց համայն հայությանը  արվեստի, մշակույթի մասին տեղեկություններ հաղորդելը, կերտել խորհրդավոր, մի փոքր տարօրինակ կերպարով»,-նշեց Թոքմաջյանը:

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրը հրատարակվել է հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:

Ազդարարը լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Հանդեսի խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը: Այն հրատարակվել է մինչև 1796 թվականը: Դադարել է լույս տեսնել նյութական դժվարությունների պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]