Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոնկոնգի ղեկավարը չկարողացավ ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին եւ լքեց դահլիճը

Հոնկոնգի ղեկավարը չկարողացավ ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին եւ լքեց դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված Էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան: Դրանից հետո Լեմի վարչակազմում որոշել են, որ ուղերձի ընթերցումը տեսագրությամբ կցուցադրվի հեռուստատեսությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լեմի տարեկան ուղերձը՝ երրորդը նրա կարիերայում, ընդհատել են ընդդիմադիր վեց պատգամավորներ: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջում Էին արտահայտվել ցուցարարների հինգ պահանջների շուրջ:
Այդ պահանջներն են՝ Չինաստան արտահանձնման մասին օրինագծի հետկանչը, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատումը եւ բողոքների իրավաբանական վերաորակավորումը, որոնք կառավարությունը համարում Է զանգվածային անկարգություններ: Նաեւ ընդդիմությունը պահանջում Է ոստիկանության գործելակերպի անկախ հետաքննություն եւ ընտրական համակարգի բարեփոխում:
Երբ Լեմն սկսել Է խոսել, նրա թիկունքում հայտնվել Է «Հինգ պահանջ, ոչ պակաս» կարգախոսը. ընդդիմադիր օրենսդիրները այն պրոյեկցել են պատի վրա: Մի քանի պատգամավորների դուրս են բերել դահլիճից, բայց երբ Լեմը փորձել Է վերսկսել ելույթը, նրան դարձյալ սկսել են ընդհատել:
Լեմը հարկադրված Է եղել ընդհատել ելույթը եւ դուրս գալ դահլիճից:
Հոկտեմբերի 16-ին Հոնկոնգի խորհրդարանն առաջին անգամ Է հավաքվել այն բանից հետո, երբ հուլիսին ցուցարարները գրոհով գրավեցին այն:
Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]