Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկեն 10 մլն ծառ

 Հայաստանում մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկեն 10 մլն ծառ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված GIF19-ը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին:

«Կառավարությունը մշակել է շատ հավակնոտ ծրագիր, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020-ի հոկտեմբերի 10-ին: Մենք պլանավորում ենք մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն  ծառ: Դա կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց վարչապետը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ դա ոչ միայն նոր գաղափար է ամբողջ հայության միավորման համար, այլ նաև իրենց քայլն է՝ համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: «Այս քայլով ուզում ենք նաև կոչ անել համաշխարհային հանրությանը՝ շարունակել այս մարտահրավերը և պայքարել գլոբալ բնապահպանական խնդիրների, կլիմայական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ»,-ասաց նախարարը:

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ողջունեց այս քայլն ու նշեց, որ կհամագործակցեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]