Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել Է խարդախության եւ փողերի լվացման մեջ

ԱՄՆ-ը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել Է խարդախության եւ փողերի լվացման մեջ


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել Է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության եւ փողերի լվացման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության հոկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ:
Հայցը ներկայացված Է Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի ֆեդերալ դատարան: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պնդմամբ՝ ֆինանսական ինստիտուտը «մեղսակից Է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող բազմամիլիարդանոց սխեմայի»:
«Թուրքիայի Halkbank պետական բանկը մեղադրվում Է այն բանում, որ մասնակցել Է հանցավոր նախահամաձայնությանը՝ նպատակ ունենալով վիժեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական ռեժիմի դեմ՝ Իրանին հնարավորություն ընձեռելով օգտվելու միլիարդավոր դոլարներից»,-հայտարարել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսը, որը տնօրինում Է ազգային անվտանգության հարցերը: Նրա վկայությամբ, խոսքը վերաբերում Է «Իրանի դեմ պատժամիջոցների ամենալուրջ խախտումներից մեկին»:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վարկածով՝ Halkbank-ը 2012 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում օժանդակել Է Իրանին «ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ մուտք ստանալու հարցում»: Բանկը նաեւ օգնել Է Թեհրանի իշխանություններին շահույթ ստանալ նավթի ու գազի վաճառքից, ինչպես նաեւ ոսկի գնել: Ինչպես ասված Է հայցադիմումի մեջ, այդ մասին իրազեկված Էին Թուրքիայի եւ Իրանի պաշտոնատարները:
ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկությունների համաձայն, իրանական իշխանությունները հաշիվներ են ունեցել Halkbank-ում, որոնցում պահվում Էին միլիարդավոր դոլարներ: Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում Է ամերիկյան կողմը, Halkbank-ի միջոցով ի շահ Իրանի անցել Է մոտավորապես 20 մլրդ դոլար:
Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը հայտարարել Է, որ բանկին առաջադրված մեղադրանքները դրական ազդեցություն չեն գործում երկկողմ հարաբերությունների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am