Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը սրբազան լեռ Է բարձրացել ճերմակ վարգաձիով

Կիմ Չեն Ունը սրբազան լեռ Է բարձրացել ճերմակ վարգաձիով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը Սամչժիյոնի շրջան տեսչական ուղեւորության ընթացքում հերթական անգամ բարձրացել Է կորեացիների համար սրբազան Պեկտուսան լեռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Այն անգամ նա դա արել Է «ճերմակ նժույգի վրա՝ դիմավորելով Պեկտու լեռան առաջին ձյունը»:
«Դա մեծագույն իրադարձություն Է, որը հսկայական նշանակություն ունի մեր հեղափոխական պատմության համար: Այն ցուցադրում Է ընկեր Կիմ Չեն Ունի լեգենդար ոգին, որն անկոտրում կամքով մեր հայրենիքը պայքարի Է տանում վիթխարի ուժի տեր տերությունների դեմ եւ պատմության ընթացքն ուղղորդում Է արդարության ու ճշմարտության ճանապարհով»,-գրել Է գործակալությունը:
Սամչժիոնի շրջան ուղեւորության ժամանակ, որտեղ այժմ ընդգրկուն քաղաքացիական շինարարություն Է ծավալված, Կիմ Չեն Ունը քննադատել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը:
Ինչպես այդ կապակցությամբ նշել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, Կիմ Չեն Ունն ավելի վաղ Պեկտուսան Էր բարձրանում երկրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի ամենակրիտիկական պահերին: Ուստի կարելի Է սպասել, որ առաջիկայում ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից կարեւոր որոշումներ կընդունվեն Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունների եւ պետական կառավարման այլ հարցերի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]