Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 16-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 16-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 16 –ին, Երևանում կանցկացվի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ը:

 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կներկայացնի կատարված աշխատանքի արդյունքները:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը կամփոփի «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի արդյունքները:

Լրացել է Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին: Երևանի ավագանու «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լույս» խմբակցությունները կանդրադառնան խնդիրներին ու արված աշխատանքին:

Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայկական մամուլի օր: Այդ առթիվ Երևանում «Ազդարար» ամսագրի հիմնադիր Հարություն Շմավոնյանի հուշարձանի մոտ կկայանա միջոցառում, ապագա լրագրողների հետ էլ կանցկացվի բաց դաս:

Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակում կկայանա «Ռեդա» ազգային պարային խմբի համերգը:

Սպորտային անցուդարձից: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կամփոփի աշխարհի առաջնության արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]