Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կորցրեցինք խաղային կարգապահությունը երկրորդ գոլից հետո. Գյուլբուդաղյանց

Կորցրեցինք խաղային կարգապահությունը երկրորդ գոլից հետո. Գյուլբուդաղյանց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունը կապում է խաղային կարգապահության կորստի հետ:

«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, իսկ մցակիցն ավելի վտանգավոր պահեր ունենում էր ստանդարտ դիրքերից: Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո կորցրեցինք խաղային կարգապահությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մասնագետը:

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ բացակա ֆուտբոլիստների չխաղալն ազդեց վերջին խաղերի ելքերի վրա: «Հունաստանի և Իտալիայի դեմ խաղում դուրս ենք գալու և խաղալու ենք հաղթանակի համար»,-ասել է մարզիչը:

Եվրո-2020-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելով Ֆինլանդիային պարտվեց 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն նոյեմբերի 15-ին՝ Երևանում ընդունելով Հունաստանի ընտրանուն: Այնուհետ, նոյեմբերի 18-ին որակավորման փուլի վերջին խաղում Պալերմոյում կմրցեն Իտալիայի հավաքականի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]