Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ օրաթերթ. Ջավախքի խնդիրները մշտապես Տաճատ Վարդապետյանի ուշադրության կենտրում են

ՀՀ օրաթերթ. Ջավախքի խնդիրները մշտապես Տաճատ Վարդապետյանի ուշադրության 
կենտրում են

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Էրզրումի նահանգի Սալաձոր գյուղի բնակիչներից կլիներ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը,  եթե Արեւմտյան Հայաստանը քարտեզի վրա իր իրական կարգավիճակն ունենար: Բայց հետ գնալու հույսը չի կորցնում, ավելին՝ նախազգացողություն ունի, որ մի օր անպայման վերադառնալու ենք: Ու գիտի, թե որտեղ է եղել ու լինելու իրենց նախկին ու ապագա տունը: Եթե ոչ ինքը, ապա թոռներն անպայման կառուցելու են այն:

Վարդապետյանը վերջերս Արեւմտյան Հայաստանից հող ու ջուր է բերել: Իր հայրենի գյուղի՝ Փոքր Գոնդուրայի Սուրբ Ղեւոնդյաց եկեղեցու բակում է շաղ տվել դրանք: Եկեղեցին ավելի քան 100 տարի չի գործել: Բայց օրերս այն վերաօծվել է նրա անմիջական նախաձեռնությամբ ու համագյուղացիների աջակցությամբ:

Ջավախքի խնդիրները մշտապես Տաճատ Վարդապետյանի ուշադրության կենտրում են: Բայց դրանց շուրջ մտորելուց ու լուծումներ գտնելուց զատ, նաեւ պոեզիա է ընթերցում ու ստեղծագործում: Բայց ահա շախմատ այլեւս չի խաղում՝ հայտնի հաղթանակից հետո խաղատախտակի շուրջ հաղթելու հետաքրքրությունը կորել է»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]