1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԳՆ պաշտոնյաները  հանդիպել են  Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ

ԱԳՆ պաշտոնյաները  հանդիպել են  Արցախի բարեկամների համաժողովի 
մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական և Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան և Արցախ ժամանած հասարակական քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին՝ Գրիգոր Հովհաննիսյանն արձանագրեց, որ Հայաստանը և Լատինական Ամերիկայի ժողովուրդները միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին։

ԱԳ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց հյուրերին՝ Արցախի ժողովրդին սատարելու և նրա կողքին լինելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]