Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միանգամից երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք կկայանա նախատեսվածից շուտ

Միանգամից երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք կկայանա 
նախատեսվածից շուտ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ին, Միջազգային տիեզերական կայանից բաց տիեզերք դուրս կգան ամերիկացի տիեզերագնացներ Քրիստինա Կուկը և Ջեսիկա Մեյրը:

Հոկտեմբերի սկզբում ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ կանանց այդ թռիչքը կկայանա հոկտեմբերի 21-ին:

Կուկի և Մեյրի բաց տիեզերք դուրս գալու նպատակը ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի էլեկտրամատակարարման համակարգում մարտկոցի լիցքավորման և լիցքավորման միավորի փոխարինումն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]