Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության 
պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]