Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Մերկելն անհրաժեշտ Է համարել վերադառնալ Սիրիայի իրադրության շուրջ բանակցություններին

Մերկելն անհրաժեշտ Է համարել վերադառնալ Սիրիայի իրադրության շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի համատեքստում առկա տարաձայնությունները հարկավոր Է կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք անհանգստությամբ ենք հետեւում Սիրիայի իրադրությանը,-ասել Է Մերկելը:-Ես արդեն ասել եմ, որ այդ ռազմական գործողությունը պետք Է կանգնեցնել եւ վերադառնալ բանակցություններին»: Նա հիշեցրել Է, որ «անվտանգության ոլորտում Թուրքիայի բոլոր արդարացի շահերի» հաշվառմամբ հանդերձ Բեռլինը չի պաշտպանում այդ գործողությունը:

Այդ գործողության ֆոնին Գերմանիայի կառավարությունը որոշել Է կասեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ