Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում եւ Սիրիայում

Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում եւ Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն Է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել Է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:

Լիբանանում կրակը լեռնային անտառներ Է ճարակել ՄԵշրեֆի (մայրաքաղաք Բեյրութից հարավ) շրջանում եւ ծովամերձ մի շարք այլ գյուղերում, ինչի մասին հայտնել Է Naharnet լիբանանյան լրատվական պորտալը: «Վերջին մի քանի տասնյակ տարվա ընթացքում Լիբանանում նման բան չի եղել»,-պորտալը մեջբերել Է երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Ռայմոն Հաթարի խոսքը: Լույս հոկտեմբերի 15-ի գիշերը տուժած մի քանի շրջաններից տարհանել են բնակիչներին:

Երեքշաբթի առավոտյան Լիբանանում կրակի դեմ պայքարին միացել Է Կիպրոսը, ինչի մասին հայտնել Է Լիբանանի ՆԳ նախարար Ռայյա ալ Հասանը:

Կիպրոսը հրդեհները մարում Է օդից՝ բռնկման օջախների վրա ջուր լցնելով Մեշրեֆի շրջանում: Երեքշաբթի առավոտյան եւս մեկ խոշոր հրդեհ Է բռնկել Մեթնի շրջանում, որը գտնվում Է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ռազմական ուղղաթիռներ եւ քաղաքացիական պաշտպանության ուժեր: Ինչպես հայտնել Է Ikhbariya հեռուստաալիքը, Սիրիայում բռնկման հիմնական օջախները գրանցվել են երկրի հյուսիսարեւմտյան մասի երեք նահանգում՝ Հոմսում, Տարտուսում եւ Լաթաքիայում: Հրդեհաշիջմանն օգնելու համար այնտեղ հրշեջ բրիգադներ են փոխադրվել հարավային նահանգներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]