Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեռլինի իշխանությունները որոշել են 18 տեսարժան եւ կարեւոր օբյեկտներ պաշտպանել ահաբեկչությունից

Բեռլինի իշխանությունները որոշել են 18 տեսարժան եւ կարեւոր օբյեկտներ պաշտպանել ահաբեկչությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Berliner Morgenpost թերթը՝ վկայակոչելով քաղաքային սենատի աղբյուրներ:

Նրանք նախատեսում են որպես օրինակ վերցնել Բրայտշայդպլատց հրապարակը Շառլոտտենբուրգի շրջանում, որտեղ փակոցներ են տեղադրել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Սուրբծննդյան տոնավաճառում իրականացված ահաբեկչությունից հետո: Անվտանգության միջոցներն ուժեղացվելու են նաեւ Գումբոլդտ-Ֆորում թանգարանային համալիրի շուրջը, Ալեքսանդերպլատցում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Քաղաքային պատգամավոր Անդրեաս Հայզելի ներկայացուցիչը ճշտել Է, որ պլանավորվում Է պաշտպանել ոչ միայն տուրիստական եւ առավել շատ հաճախվող վայրերը, այլեւ այն օբյեկտները, որոնք քաղաքական կամ խորհրդանշական կարեւորություն ունեն:

Անվտանգության միջոցների մշակման համար արդեն աշխատանքային խումբ Է ստեղծվել, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am