1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանը եւ ԱՄՆ-ը փոխհամաձայնության են հասել առեւտրական համաձայնագրի հարցում. ՉԺՀ-ի ԱԳՆ

Չինաստանը եւ ԱՄՆ-ը փոխհամաձայնության են հասել առեւտրական համաձայնագրի հարցում. ՉԺՀ-ի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հաղթահարել են տարաձայնությունները եւ փոխհամաձայնության հասել առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Այն, ինչի մասին հայտարարում Է Միացյալ Նահանգները, համապատասխանում Է իրականությանը: Որքան մեզ հայտնի Է, Չինաստանը եւ ԱՄՆ-ը միասնական դիրքորոշում ունեն առեւտրատնտեսական համաձայնագրի հարցում»,-նշել Է նա հերթական բրիֆինգում:

Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնի հետ առաջիկա համաձայնագիրը «կունենա չափազանց կարեւոր նշանակություն» եւ «դրականորեն կազդի ինչպես Չինաստանի, այնպես Էլ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ մնացած ամբողջ աշխարհի վրա»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել Է, որ Չինաստանն արդեն սկսել Է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ Է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին: Նրա խոսքով՝ գործարքի պայմաններից մեկն այն Էր, որ կողմերը երեք-չորս շաբաթ չեն սպասելու համաձայնագրի ստորագրմանը եւ գնումներին ձեռնամուխ են եղել անմիջապես:

«Մենք կավարտենք գործարքի ընդգրկուն առաջին մասը եւ անմիջապես ձեռնամուխ կլինենք երկրորդ մասին: Առաջին մասը կարող Է վերջնականապես համաձայնեցվել ու ստորագրվել շուտով»,- հավելել Է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու հեի հետ հոկտեմբերի 11-ին կայացած բանակցությունների արդյունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]