Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը

Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի 2019/2020 կանոնավոր առաջնության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս տարի ևս առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր Երևանից և մարզերից: Արդեն հայտնի են մեկնարկային տուրի հանդիպումները:

Հոկտեմբերի 18-ին նախկին «Միկա» մարզադահլիճում  կմրցեն գործող չեմպիոն «Արագած»-ն ու «ՖԻՄԱ»-ն (մեկնարկը 18:45-ին):  Հոկտեմբերի 19-ին ուժերը կչափեն «Երևան»-ն ու «Էրեբունի»-ն (մեկնարկը 20:00-ին), իսկ  հոկտեմբերի 20-ին տուրը կեզրափակվի Գյումրիում, որտեղ առաջին միավորների համար կպայքարեն  «Գյումրի»-ն և «Ուրարտու»-ն (մեկնարկը 16:00-ին): 

Մյուս տուրերի ժամանակացույցը դեռևս հստակեցված չէ:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2018/2019 մրցաշարի չեմպիոնն «Արագածն» է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]