Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Volkswagen-ը հետաձգել Է Թուրքիայում գործարան կառուցելու որոշման ընդունումը

Volkswagen-ը հետաձգել Է Թուրքիայում գործարան կառուցելու որոշման ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen AG գերմանական ավտոարտադրողը հետաձգել Է Թուրքիայում գործարան կառուցելու վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Handelsblatt-ը:

«Մենք մեծ երկյուղներով ենք հետեւում իրադրությանը»,- հայտարարել են հրատարակությանը ընկերությունում: Թուրքիան միջազգային քննադատության Է ենթարկվել Սիրիայի հյուսիսային մասում ռազմական գործողության համար, եւ VW-ն անհանգստացած Է իր համբավի հետ կապված հնարավոր ռիսկերից:

Հոկտեմբերի սկզբին VW-ն 943 մլն լիրա (164 մլն դոլար) կապիտալով դուստր ընկերություն Է հիմնել Թուրքիայի Մանիսայի նահանգում՝ պլանավորելով կառուցել ձեռնարկություն, որը տարեկան կթողարկի մոտավորապես 300 հազար ավտոմեքենա: Նախագծում ներդրումները գնահատվում Էին 1,3 մլրդ եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]