Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շուրջ 80 մարդ Է տուժել Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքների ընթացքում. El Pais

Շուրջ 80 մարդ Է տուժել Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքների ընթացքում. El Pais

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 78 մարդ Է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է El Pais թերթը:

Նրա տեղեկատվության համաձայն, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ են ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին թերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց Է անցկացվել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս հարկ Է եղել ուժ կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ: Ստեղծված իրադրության պատճառով չեղարկվել Է ավելի քան հարյուր չվերթ:

Բողոքի ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի բոլոր խոշոր քաղաքներում, ինչը բազմիցս ընդհարումների Է հանգեցրել ցույցերի մասնակիցների եւ կարգի պահապանների միջեւ: Հաղորդվում Է բերման ենթարկված երեք անձի մասին: Ներկայում ընդհատված Է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի եւ Ֆիգերասի միջեւ: Անկախության կողմնակիցներն արդեն խոստացել են, որ հոկտեմբերի 15-ին շարունակելու են բողոքները: Իսպանիայի Գերագույն դատարանը հոկտեմբերի 14-ին դատավճիռ Է կայացրել Կատալոնիայի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մասնակից են անկախության հանրաքվեի կազմակերպմանը, նրանց դատապարտել են մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]