1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը պատասխանատվություն Է կրում Սիրիա «անթույլատրելի ներխուժման» հետեւանքների համար. Պենտագոն

Էրդողանը պատասխանատվություն Է կրում Սիրիա «անթույլատրելի ներխուժման» հետեւանքների համար. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ Է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար եւ հանգեցրել Է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածված հայտարարության մեջ:

«Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրակցության առարկություններին ու բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փասխտականների, անվտանգության մակարդակի իջեցման եւ ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել Է նա: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատերլի ներխուժումը» վիժեցրել Է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ «հանգեցրել Է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»:

«Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ մեծացել Է»,- հավելել Է Էսփերը: «Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ Էին ու չմտածված,- նշել Է Պենտագոնի ղեկավարը:- Նախագահ Էրդողանը լիակատար պատասխանատվություն Է կրում հետեւանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման , հնարավոր ռազմական հանցագործությունների եւ սաստկացող հումանիտար ճգնաժամի համար: Մեր երկրների հարաբերություններին նույնպես վնաս Է հասցվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]