Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը կկայանա Երևանում

Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը կկայանա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Այբ» դպրոցի հիմքի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը,  «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»:

Ֆորումի գլխավոր գործընկերներն են Ավրորա Ֆորումը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Գործընկերներ՝ Սամարայի համալսարանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը:

Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով:

Հոկտեմբերի 16-ից 20-ը ժամանակահատվածում կկայանան հետևյալ երեք միջոցառումները՝

- Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,

- Հեքըթոն. Արհեստական բանականության և անօդաչու սարքերի  ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված դրամական մրցանակների:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ