Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ օրաթերթ. Թուրքերը աչք ունեն սիրիական եւ իրաքյան նավթաշատ եւ գազաշատ տարածքների վրա

ՀՀ օրաթերթ. Թուրքերը աչք ունեն սիրիական եւ իրաքյան նավթաշատ եւ գազաշատ 
տարածքների վրա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. « Վաղուց է հայտնի, որ թուրքերը աչք ունեն սիրիական եւ իրաքյան նավթաշատ եւ գազաշատ տարածքների վրա եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր հակամարտությունների ժամանակ փորձում են հասնել դրան: Սա է թուրքերի գերնպատակը, մնացյալը սինաբանություն է, նրանք տասնյակ տարիներ շարունակ ոչնչացնում են քրդերին, միջազգային հանրություն կոչվածի աչքի առաջ (ժամանակին մեր նկատմամբ ցեղասպանության ընթացքում թուրք-քրդական համագործակցությունն ու քրդերի գլխին այսօր եկած պատմական բումերանգի իրողությունը այս նյութում մի կողմ ենք թողնում,-Ա.Մ.): Ինչպես այսօր Սիրիայի դեմ ընթացող, այնպես էլ նախկինում Իրաքի դեմ կայացած երկու պատերազմների (նաեւ իրանա-իրաքյան, ինչպես այսօր թուրք-սիրիական) դրդապատճառների հիմքը հասկանալու համար, պետք է դիտարկել քրդական խնդիրը եւ դրա հետեւում կանգնած գերտերությունների շահերը տարածաշրջանում:

Եթե Թուրքիայի եւ Սիրիայի քրդերը գործում են միասնաբար, առավելապես ենթարկվելով Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության (ՔԲ(Ա)Կ) ներքո, ապա Իրաքի քրդերը բոլորովին ինքնուրույն են գործում, ամերիկա-իրաքյան պատերազմից հետո Իրաքում ապրում են մեծ ինքնավարության պայմաններում, օգտվելով նավթա-գազային արտահանումներից: Իրանաբնակ քրդերն էլ չնայած այն կարծիքին, թե հակված են ՔԲ(Ա)Կ-ի հետ համագործակցության, հիմնականում չեզոք դիրքում են:

Ինչ մնում է քրդաբնակ պետություններին, ապա պետք է հաշվի առնել, որ անչափ դժվար կլինի Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի դեմ միասնական պայքար տանել, քրդական հարցով այս երկրները, անգամ չցանկանալով, ստիպված կլինեն միավորել ուժերը:

Իհարկե սա նաեւ համաշխարհային վերաբաժանման տանող ուժերն են գիտակցում, դրա համար էլ փորձում են առանձին-առանձին կոտրել այդ երկրներին՝ մղելով նաեւ տեղային պատերազմների»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]