Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերության մասին հարցեր

Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են 
տնտեսական հարաբերության մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամները Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները հանդիպել են Հայաստանում հոկտեմբերի 14-ին:

Բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության զարգացումը:

Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները մասնակցել են «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին:

Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայաստանի արտաքին քաղաքական երկու կարեւոր ուղղությունների ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված առողջ եւ տրամաբանված մոտեցումների համար: Ընդգծելով նման այցերի կարեւորությունը՝ նա նշել է, որ ստացված  տեղեկությունները հասանելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:

Դիվանագիտական քաղաքական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել են Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման եւ Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման հարցերը:

Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր:

Նշվել է, որ  Հայաստանը՝  որպես ԵԱՏՄ անդամ,  կարող է հնարավորություն ընձեռել գործարարներին դուրս գալու ԵԱՏՄ շուկա, ինչը բավականաչափ հետաքրքրել է բելգիացի գործընկերներին:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ