Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Չիլին բարձր է գնահատում ՀՀ աջակցությունը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմանը

Չիլին բարձր է գնահատում ՀՀ աջակցությունը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի 
պայմանագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերել քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվել է ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ