Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային 
հետազոտական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան հոկտեմբերի 14-ին  ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ) է այցելել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի և կենտրոնների պետերի հետ հանդիպման ընթացքում հյուրին է ներկայացվել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու առաքելությունը, գործունեությունն ու ապագա ծրագրերը և հատկապես՝ ՊԱՀՀ-ում մեկնարկելիք «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկու կառույցների համագործակցությունը:

Բարձր գնահատելով 10-ամյա գործունեության ընթացքում Բալթյան պաշտպանական քոլեջի գրանցած ձեռքբերումներն ու կրթական գործընթացի կազմակերպման փորձը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ հաջորդ տարի ՊԱՀՀ-ում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): «Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բալթյան պաշտպանական քոլեջի և ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]