Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԳ նախարարը Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգը

ԱԳ նախարարը Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի 
բարեփոխումների լայն օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի  խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները»:

Կողմերը գոհունակություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա փոխգործակցության և ապակենտրոնացված  համագործակցության առնչությամբ՝ ուղղված ժողովուրդների բարեկամության և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է  նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիրաժեք կիրառումը և այդ ձևաչափում համատեղ ջանքերի գործադրումը։

«Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: 

Նախարար Մնացականյանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, ովքեր օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում։» 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]