Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարարը հայտնում է աջակցության ծրագրերի համար գյուղացիական տնտեսությունների ցածր դիմելիության մասին

Նախարարը հայտնում է աջակցության ծրագրերի համար գյուղացիական 
տնտեսությունների ցածր դիմելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր գյուղացիական տնտեսությունները այս տարվա հատկապես մայիս-սեպտեմբեր ամիսներին չեն ցուցաբերել այն ակտիվությունը, որի սահմաններում կառավարությունը կարող էր աջակցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Տավարաբուծության զարգացման ծրագրի մեկնարկից հետո գրանցվել է 3 հայտ՝ 169 մլն դրամ արժեքով: Դրա արդյունքում ձեռք են բերվել 109 գլուխ տոհմային կենդանիներ, ինչը նշանակում է, որ կառավարության աջակցության գործիքը գործում է: Այն գուցե գործում է ոչ այն տեմպերով, որ կցանկանայինք, կառավարությունը պատրաստ է ավելի մեծ չափերով աջակցել նման գործունեությանը, դրա համար հատկացված են  ֆինանսական միջոցները: Անհրաժեշտ է միայն, որ գյուղացիական տնտեսությունները լինեն ավելի նախաձեռնող ու ակտիվ այդ բնագավառում»,-ասաց նախարարը:

Ինտենսիվ այգիների շրջանակն ընդլայնելու նպատակով  մշակվել է նոր նախագիծ վարկային բաղադրիչով այգեհիմնման տարածքի վերին շեմն ավելացնելու 10 հա-ից մինչև 100 հա, իսկ փոխհատուցման բաղադրիչով՝ մինչև 5 հա այգեհիմնում կատարելու համար փոխհատուցման չափը բոլոր տնտեսավարողների համար կսահմանվի 50 տոկոս՝ 40 տոկոսի փոխարեն: Նախարարը նկատեց՝ կարող է լինել կարծիք, թե ինչու են կառավարության միջոցներն օգտագործվում խոշոր տնտեսություններին աջակցելու համար:  Խաչատրյանը սակայն նշեց, որ արդյունավետ գյուղատնտեսություն զարգացնելու, լավ օրինակները շատացնելու խնդիր ունեն:

 «Փոքր գյուղացիական տնտեսությունները չեն ցուցաբերել այն ակտիվությունը, որի սահմաններում կառավարությունը կարող էր աջակցել: Եվ ակնհայտ է, որ կառավարությունը կարող է աջակցել ավելի շատ, իսկ դրա դիմաց դիմող կազմակերպություններն ավելի քիչ են: Եվ մենք որոշել ենք, որ 2020-ին այս չափերի առնվազն 10 անգամ ավելացումը կառավարության համար թույլատրելի է: Եվ մենք այս տարվա ընթացքում փորձելու ենք այդ եղանակով էապես ավելի մեծ դարձնել ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների քանակը»,-ասաց նա:

Հունվար-սեպտեմբերին ավելի քան 193 շահառուի տրամադրվել է 33 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]