Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15'572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կադաստրի կոմիտեից, Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.6%-ով:

Առաջիկայում Կադաստրի կոմիտեն կներկայացնի 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալները, իսկ գործարքների տեսակն ու քանակը՝ ըստ մարզերի և ըստ գույքի տեսակների, գրաֆիկական պատկերի տեսքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]