Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանացի միջուկագետները ժամանել են Թեհրան՝ օգնելու Արաքի ռեակտորի արդիականացմանը

Բրիտանացի միջուկագետները ժամանել են Թեհրան՝ օգնելու Արաքի ռեակտորի արդիականացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ բրիտանացի միջուկագետ-փորձագետներ ժամանել են Թեհրան՝ աջակցություն ցուցաբերելու Արաքի ռեակտորի արդիականացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարությունը:

«Միջուկային բնագավառի բրիտանացի փորձագետների խումբը՝ Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր գիտական խորհրդական Ռոբին Գրայմսի ղեկավարությամբ, հոկտեմբերի 14-ին ժամանել Է Թեհրան՝ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքում հաջորդ փուլերի առաջմղման համար: Փորձագետները Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունում (ԻԱԷԿ) բանակցություններ կվարեն ռեակտորի շինարարությանը միջազգային աջակցության հարցերի շուրջ»,-գործակալությունը մեջբերում Է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը:

Նշվում Է, որ բրիտանացի մասնագետների հետ միասին Թեհրանում են գտնվում նաեւ մի խումբ չինացի միջուկագետներ: Դեսպանությունը նշել Է, որ փորձագետների այցը «պարտավորությունների բաղկացուցիչ մասն Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում»: ԳՀՀԾ-ի համաձայն, որը 2015 թվականին կնքվել Է Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի ու Գերմանիայի միջեւ, Թեհրանը պարտավորվել Է վերակառուցել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորը՝ խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ անցկացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]