1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են. ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են. ցուցանիշը կառավարությանը դեռ չի 
բավարարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել են 253 մլն դրամով: Սակայն այս ցուցանիշը կառավարությանը չի բավարարում, և բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանում բիզնեսով զբաղվելու գրավչությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այժմ ամփոփված են դեռ 6 ամսվա տվյալները: 2018-ի հունվար-հունիսին  օտարերկրյա ներդրումային զուտ հոսքերը -51 մլն դոլար էին, ինչը նշանակում էր, որ արտահոսքը գերազանցել էր ներհոսքին: Այս տարի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը +202 են, այսինքն` մոտ 253 մլն դրամով օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը ավելին են, քան 2018-ի նույն ժամանակում»,-ասաց նախարարն ու նշեց՝ չի կարծում, թե հաջորդ կիսամյակի համար նվազում կարձանագրվի:

Խաչատրյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ ցուցանիշները կառավարությանը չեն բավարարում: «Չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական միջոցներով 17 տոկոս ներդրում՝ ինչպես 2018-ի և 2017-ի ցուցանիշներն են, և դա համարվել բավարար: Եվ մեր բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել բիզնեսով զբաղվելու գրավչությունը, որպես հետևանք ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք մասնավորապես անցյալ 2 տարիների ընթացքում»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ կառավարության ձեռքին եղած բոլոր գործիքներով պետք է նպաստենք, որ միջնաժամկետում ավելի բարձր տնտեսական աճ արձանագրվի: Նախարարը նկատեց՝ իսկ բարձր տնտեսական աճի հիմքը ավելի բարձր տնտեսական պոտենցիալն է, որը ձևավորվում է ներդրումների իրականացման արդյունքում: «Մենք ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 23-25 տոկոս ներդրումներ պետք է ունենանք, որ երաշխավորենք միջին հաշվով 8 տոկոս բարձր տնտեսական աճ և ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 28-30 տոկոս ներդրումներ, որ ապահովենք ՀՆԱ-ի 10 տոկոս աճ»,-եզրափակեց Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]