Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի վրա դիվանագիտական ներգործության միջոցներն սպառված չեն. ԳԴՀ-ի ԱԳՆ

Թուրքիայի վրա դիվանագիտական ներգործության միջոցներն սպառված չեն. ԳԴՀ-ի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինն այն կարծիքին Է, որ Սիրիայում իրականացվող գործողության պատճառով Թուրքիայի վրա ճնշման դիվանագիտական միջոցները դեռեւս սպառված չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:

Նա հիշեցրել Է, որ Բեռլինն ակտիվորեն աշխատում Է դիվանագիտական դաշտում, հակազդելով Թուրքիայի ռազմական գործողությանը, մասնավորապես, կասեցրել Է զենքի նոր մատակարարումների թույլտվությունները: «Մենք այսօր Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություն ենք անցկացնում հետագա միջոցառումների, մասնավորապես, Եվրոպական միության շրջանակում սպառազինությունների մատակարարումների արգելանքի շուրջ, գործի են դրվել (ճնշման) մի ամբողջ շարք միջոցներ. ես չեմ կարծում, որ մենք սպառել ենք ներգործման դիվանագիտական միջոցները»,-հայտարարել Է Բուրգերը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]