Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ակնկալվում է պարզաբանում. Աննա Նաղդալյանը հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու մասին

 Ակնկալվում է պարզաբանում. Աննա Նաղդալյանը հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն 
արգելելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Վրաստանի տարածք Հայաստանի լրագրողների մուտքի արգելքի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ ներկայացրեց epress կայքի լրագրողներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու դեպքին:   

«Խնդրի մասին տեղյակ ենք: Վրաստանում մեր դեսպանատունն անմիջապես կապ է հաստատել վրաց մեր գործընկերների հետ: Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ դա լինի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]