Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարության գերակայությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ն իրականացնելն Է. Եղիսաբեթ Երկրորդ

Կառավարության գերակայությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ն իրականացնելն Է. Եղիսաբեթ Երկրորդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կառավարության գերակայությունը Brexit-ի իրականացումն Է մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ բացելով խորհրդարանի նոր նստաշրջանը:

«Իմ կառավարության գերակայությունը միշտ եղել Է հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալու ապահովումը: Կառավարությունը ցանկանում Է ԵՄ-ի հետ հաստատել նոր գործընկերային կապեր, որոնք հիմնված կլինեն ազատ առեւտրի եւ բարիդրացիական համագործակցության սկզբունքների վրա,-ասել Է Նորին մեծությունը իր գահաճառում:-Իմ նախարարներն աշխատելու են ձկնորսության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտի նոր կանոնների վրա, որպեսզի առավելագույնս օգտվենք այն հնարավորություններից, որոնք տալիս Է ԵՄ-ից դուրս գալը»:

Թագուհու ուղերձն ավանդաբար գրում Է գործող կառավարությունը՝ ճառում արտացոլելով իր գործունեության ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]