Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը

«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019 թվականի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»:

Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվեց Միացյալ Թագավորության Նորմանդյան Կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցում էին 52 Եվրոպական երկրների  փոստային ոլորտի 150 ղեկավարներ և պրոֆեսիոնալներ:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Այս տարվա մրցույթի թեման «Ազգային թռչյուններ»-ն էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 9-ից:

Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը այս տարի տրվեց Սլովենիայի փոստին:

Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը:

Թողարկման օրը` 21 մայիսի 2019թ.

Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]