Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:

Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը:      

Շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու  մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]