Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի մթերք արտադրողները մասնակցեցին Արցախում կայացած Բերքի տոնին

Գեղարքունիքի մարզի մթերք արտադրողները մասնակցեցին Արցախում կայացած Բերքի տոնին


ԳԱՎԱՌ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի մթերք արտադրող ինը ընկերություն մասնակցեց հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին՝ ներկայանալով երկու տաղավարով: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, փառատոնում ներկայացվեցին Գեղարքունիքի մարզին բնորոշ ավանդական ուտեստները, պտուղ-բանջարեղենի տեսակները, արտադրված մեղրը, կաթնամթերքը: «Փառատոնն անցավ շուքով, տոնական բարձր տրամադրությամբ:Արցախի մայրաքաղաք էին ներկայացել Հայաստանի բոլոր մարզերից, իսկ մեր մարզից ներկայացել էին Գավառի, Ճամբարակի եւ Վարդենիսի գյուղմթերք արտադրող ու վերամշակող ընկերությունները: Մեր տաղավարներ այցելեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի Աժ պատգամավորներ եւ կառավարության անդամներ՝ համտեսելով Գեղարքունիքի ուտեստները եւ տալով իրենց դրական գնահատականը: Մեր տաղավարներ այցելեց նաեւ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ում առավելապես դուր եկավ Քյավառի փախլավայի  համը: Փառատոնի ընթացքում մեր մարզի ընկերությունները կատարեցին ապրանքների վաճառք եւ փոխանակում, միմյանց շնորհավորեցին Գյուղաշխատողի օրվա առիթով»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]