1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աբովյան քաղաքում հոկտեմբերի 15-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ

Աբովյան քաղաքում հոկտեմբերի 15-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հոկտեմբերի 15-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Այն անցկացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքի տոնավաճառին, նախնական տվյալներով, կմասնակցի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 26 գործատու, որոնց կողմից կներկայացվի 965 թափուր աշխատատեղ, որից 358-ը առկա և շուրջ 600-ը՝ սպասվելիք: Սպասվելիք աշխատատեղերը հիմնականում ներկայացվում է «Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի կողմից՝ հղկող, ալմաստներից ադամանդներ ստացող մասնագիտությամբ:

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Աբովյան քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում սպասվում է մոտիվացիոն զրույց գործատուի հետ՝ «Աշխատանքային մոտիվացիա» թեմայով:

Կոտայքի մարզում 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 9 հազար մարդ, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.4  տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.2 տոկոսը կամ 6.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.9 տոկոսով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 67.7 տոկոսը, կամ 4.2 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.2 տոկոսը երիտասարդ է, 2.7 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 34.7 տոկոսը՝ գյուղաբնակ:

Աբովյան քաղաքում 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1838 անձ, գործազուրկներինը՝ 1635: Աբովյանի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի, ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների, ֆինանսների և առևտրի բնագավառի, սպասարկման ոլորտի, արդյունաբերության բանվորների պահանջարկը: Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 128 անձ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]