Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թրամփը Թուրքիայից ու քրդերից պահանջել Է թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից

Թրամփը Թուրքիայից ու քրդերից պահանջել Է թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Թուրքիան ու քրդերը չպետք Է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ն իր ձեռքում Է պահում ԴԱԻՇ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք Է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր Էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք Է դա անեն այժմ: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ»,- գրել Թրամփն իր Twitter-ում:
Ավելի վաղ New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել Է, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի հինգ տասնյակ կարեւոր բանտարկյալների Է թողել Սիրիայից իր հեռանալուց հետո՝ այդ երկրի վրա Թուրքիայի հարձակումից առաջ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում:
Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:
Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]