1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չինաստանն արդեն սկսել Է կատարել ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքի պայմանները. Թրամփ

Չինաստանն արդեն սկսել Է կատարել ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքի պայմանները. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ Չինաստանն արդեն սկսել Է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ Է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հոկտեմբերի 13-ին գրել Է Twitter-ի իր Էջում:
Նրա խոսքով՝ գործարքի պայմաններից մեկն այն Էր, որ կողմերը երեք-չորս շաբաթ չեն սպասելու համաձայնագրի ստորագրմանը եւ գնումներին ձեռնամուխ են եղել անմիջապես: «Չինաստանն արդեն սկսել Է գյուղատնտեսական արտադրանք գնել մեր հիանալի հայրենասեր ֆերմերներից»,- հայտարարել Է Թրամփը:
«Մենք կավարտենք գործարքի ընդգրկուն առաջին մասը եւ անմիջապես ձեռնամուխ կլինենք երկրորդ մասին: Առաջին մասը կարող Է վերջնականապես համաձայնեցվել ու ստորագրվել շուտով»,- հավելել Է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու հեի հետ հոկտեմբերի 11-ին կայացած բանակցությունների արդյունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]