Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար

Դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել Է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Շումերը հայտարարել Է, որ հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ համատեղ բանաձեւ կառաջարկեն Թրամփի որոշման եւ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ:
«Մենք համատեղ բանաձեւ կներկայացնենք Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին, որը կոչ Է անում նախագահին չեղարկել իր որոշումը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի քրդերին պաշտպանելու համար, անհրաժեշտ ամեն ինչ արվի, որպեսզի փախչելու հնարավորություն չտրվի ԻՊ-ի ահաբեկիչներին, ինչպես նաեւ համոզվելու, որ Թուրքիան կատարում Է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրերը»,- թերթը մեջբերել Է Շումերի խոսքը:
Սենատորը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով, բանաձեւը, որը դեռեւս մշակվում Է, կստանա «երկու կուսակցությունների զգալի աջակցությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]