1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 13-ին  18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 8000 քմ, Շենգավիթ  վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, 250 քմ,

Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ 6 հա ցորենի արտ և 4 հա խոտածածկույթ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Մուսալեռ գյուղում՝ 6000 քմ, 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.5 հա, Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ 1 հա, 

Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղում՝ 1.5 հա, Նուռնուս գյուղում՝ 3 հա, Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ 500 քմ, 

Շիրակի մարզի Հայկասար գյուղում՝ 1000 քմ, 

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 2 հա, Սարավան գյուղում՝ 300 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]