Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՆ-ի միջոցով տեսողությունը վերականգնած անձինք դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը

ՀԱՆ-ի միջոցով տեսողությունը վերականգնած անձինք դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ)և Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոնի համագործակցության արդյունքում բարեգործական հիմնադրամի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակները հոկտեմբերի 13-ին դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը` նվիրված  Կոմիտասի 150- ամյա հոբելյանին: Ինչպես Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից, այցը կազմակերպվել է Հայաստանում շարունակվող Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում, որոնք, սովորաբար, նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում:

«2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այն տոնվում է անդրադառնալու համար կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարություններին, աողջապահության նախարարություններին և նաև հասարակությանը համախմբելու ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:

Կարևորելով Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը` «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն 27 տարի Հայաստանում իրականացնում է բժշկական բարեգործական լայնածավալ աշխատանքներ, 2004 թ-ից ի վեր առողջապահության նախարարության հետ համատեղ ամեն տարի նշում է Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի անց է կացվում «Մեր տեսողությունը կարևոր է» խորագրի ներքո: Այս տարի նույնպես՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների շարք է նախապատրաստել, որոնցից առաջինը առողջապահության փոխնախարարի այցն էր Հայկական ակնաբուժության նախագծի շարժական հիվանդանոցը, որն այս պահին գտնվում է Հրազդան քաղաքում և որտեղ անց էն կացվում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ:

2010թ.-ից մինչեւ 2019թ. հուլիս ամիսը  8.794 թիրախային խմբի (34 շաբաթ գեստացիոն տարիքից փոքր եւ/կամ 2.000գր. պակաս քաշով) նորածին երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների, որից առաջնային ստուգման՝ 6.720-ը,  22.193 ԱՌ ստուգում է իրականացվել (44.386 աչք), 192 երեխա ստացել է 337 լազերային բուժում (ֆոտոլազերկոագուլյացիա), 116 երեխա ստացել է 194 հակա-անգիոգեն բուժում, 60 երեխա ենթարկվել է 74 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների եւ միջամտությունների:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում 1,3 միլիարդ ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման  ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտ: Դպրոցական տարիքի երեխաների շրջանում կարճատեսների բաժինը  շուրջ 20% է, ուսանողների` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն՝ դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]