Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սարավան գյուղում ավտոմեքենա և խոտածածկույթ է այրվել

Սարավան գյուղում ավտոմեքենա և խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 12:57-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին այրվում է «Range Rover» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:45-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 300 քմ):



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ