1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերկելն Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունը Սիրիայում

Մերկելն Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, զրույցը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի հարցմամբ։

«Զրույցի կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ  Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։ Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունն սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,-  ասվում նախարարների  կաբինետի հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի այլ թեմաներ են դարձել իրավիճակը Սիրայի Իդլիբ նահանգում և Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից գազային  հանքավայրերի հորատումը։

Գերմանիան դեմ է հանդես գալիս Սիրիայում Թուրքիայի գործողությանը։ Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է , որ Գերմանիայի կառավարությունը հավանության չի արժանացնի Թուրքիա սպառազինության նոր մատակարարումները՝ Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]