Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 12-ին  5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում այրվել է 1.5 հա, 

Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ 1 հա, Ազատաշեն գյուղում՝ մոտ 3 հա,

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում՝ մոտ 5000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 7 հա և մոտ 2.8 հա պտղատու այգի: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am