Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆուտբոլի հավաքականը J խմբում դեռ 3-րդն է

Ֆուտբոլի հավաքականը J խմբում դեռ 3-րդն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020 որակավորման  J խմբում մնում է նույն՝ երրորդ հորիզոնականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի բացարձակ առաջատարը ոչ մի պարտություն չկրած Իտալիան է՝ 21 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է: 3-4-րդ տեղերը 10-ական միավորով կիսում են Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինաի թիմերը: 5 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ Լիշտենշտեյնն ունի 2 միավոր:

8-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն Ֆինլանդիա-Հայաստան, Լիխտենշտեյն-Իտալիա և Հունաստան-Բոսնիա Հերցեգովինա զույգերը: Այդ խաղերը նախատեսված են հոկտեմբերի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]